Արգենտինայի և Իտալիայի հավաքականները պայքարում են Ֆեյենորդի պաշտպանին ազգային ընտրանի հրավիրելու համար
«Ֆեյենորդի» պաշտպան Մարկոս Սենեսին կարող է միաժամանակ հրավիրվել Արգենտինայի և Իտալիայի հավաքական: Այս մասին գրում է Armsport.am֊ը։
Հարավային Ամերիկայի և Եվրոպայի գործող չեմպիոնները միմյանց հետ կխաղան հունիսի 1-ին «Ուեմբլիում»՝ «Ֆինալիսիմա» կոչվող խաղում։
25-ամյա խաղացողը ընդգրկվել է Արգենտինայի հավաքականի ընդլայնված կազմում, որը ներկայացվել է այսօր։ Սակայն, ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, իտալացիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին, ով հետևել է «Ֆեյենորդում» ֆուտբոլիստի ելույթներին, նույնպես մտադիր է իր թիմ հրավիրել Սենեսիին։
Սենեսին չի խաղացել ոչ մի ազգային հավաքականում: Նա ծնվել է Արգենտինայում և հանդես է եկել ազգային հավաքականում երիտասարդական մակարդակում, ունի նաև իտալական անձնագիր:
Կարծիքներ