Էստոնիայի վարչապետը Գերմանիային կոչ է արել օգնություն ցուցաբերել Կիևին

Էստոնիայի վարչապետը Գերմանիային կոչ է արել օգնություն ցուցաբերել Կիևին

Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը Գերմանիայի իշխանություններին կոչ է արել օգնություն ցուցաբերել Կիևին Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին իրավիճակի սրման ֆոնին։ ТАСС-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա հայտարարել է գերմանական Bild թերթում կիրակի օրը հրապարակված հարցազրույցում ։

«Մենք կոչ ենք անում մեր գերմանացի գործընկերներին լսել ուկրաինացիներին: Ուկրաինան օգնություն է խնդրել: Երկրին անհրաժեշտ է օգնություն ագրեսորից ինքնապաշտպանվելու համար», - ասել է Կալլասը:

Այնուամենայնիվ, նա հավելել է, որ Գերմանիան Էստոնիայի մերձավոր և կարևոր գործընկերն ու դաշնակիցն է։ 

Գերմանիայի իշխանությունները դեմ են Ուկրաինային մահաբեր զենք տրամադրելուն, դա բազմիցս ընդգծել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և արտգործնախարար Աննալենա Բերբոկը։ Միևնույն ժամանակ, Բեռլինը գտնվում է ԵՄ գործընկերների՝ առաջին հերթին Լեհաստանի, Բալթյան երկրների և ԱՄՆ-ի ուժեղ ճնշման տակ, որոնք Գերմանիայի կառավարությունից պահանջում են հստակ ազդանշաններ Մոսկվայի ուղղությամբ։ Ուկրաինայի որոշ ներկայացուցիչներ նույնիսկ մեղադրել են Գերմանիային ընկերներին դավաճանելու մեջ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում