«Դիմակ կկրեմ միայն այն ժամանակ, երբ երկրում արմատախիլ կարվի կոռուպցիան». Մեքսիկայի նախագահ
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ պաշտպանիչ դիմակ կկրի միայն այն ժամանակ, երբ երկրում արմատախիլ կարվի կոռուպցիան:
Ինչպես նշում է The Guardian-ը, երկրի ղեկավարն այս հայտարարությունն արել է այն օրը, երբ Մեքսիկան կորոնավիրուսով պայմանավորված մահերի թվով առաջ է անցել Մեծ Բրիտանիայից:
«Գիտեք՝ երբ եմ պատրաստվում դիմակ կրել. երբ այլևս կոռուպցիա չլինի: Այ այդ ժամանակ դիմակ կհագնեմ ու այլևս չեմ խոսի: Եկեք պայմանավորվենք, հիմա շտապենք ու վերջ տանք կոռուպցիային, որպեսզի դիմակ կրեմ»,-լրագրողներին ասել է Մեքսիկայի նախագահը:
Ոլորտի փորձագետները, գնահատելով Մեքսիկայում կոռուպցիայի ահռելի մասշտաբներն ու Օբրադորի հայտարարությունը, հետևություն են արել, որ նախագահը պարզապես է չի ցանկանում դիմակ կրել: Նա, ինչպես և ԱՄՆ և Բրազիլիայի նախագահները, բազմիցս քննադատել է դիմակների կրումը և երբեք քաղաքացիներին չի խրախուսել համավարակից պաշտպանվելու նպատակով կրել դրանք:
Կարծիքներ