Մեծ Բրիտանիայի հավաքականը դոպինգի պատճառով զրկվեց Տոկիոյի Խաղերի մեդալից
Աթլետիկայի տղամարդկանց Մեծ Բրիտանիայի քառյակը զրկվել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալից, որը նվաճել էր 4 անգամ 100 մետր փոխանցավազքում, հաղորդում է BBC-ն։
Մարզական վճռաբեկ դատարանը հաստատել է հակադոպինգային կանոնների խախտումը Չիջինդու Ուջիի կողմից։
27-ամյա վազորդի դոպինգ թեստը դրական էր եղել։
Մեծ Բրիտանիայի հավաքականը եզրափակիչում պարտվել էր իտալացիներին, որոնք նվաճել էին չեմպիոնի տիտղոսը։ Այժմ արծաթե մեդալները կփոխանցվեն Կանադայի քառյակին, բրոնզե մեդալները՝ Չինաստանի թիմին։
Կարծիքներ