Էմանուել Մակրոնը համոզիչ հաղթանակ է տարել նախագահական ընտրություններում
Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ` որոշիչ փուլի արդյունքներով վերընտրվել է գործող նախագահ Էմանուել Մակրոնը: Վերջինս կպաշտոնավարի ևս հինգ տարի:
Ձայների 100 տոկոսի հաշվարկի արդյունքներով Մակրոնը համոզիչ հաղթանակ է տանում իր մրցակցի` «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի նկատմամբ: Մակրոնը ստացել է ձայների 58,55, իսկ Լը Պենը` 41,45 տոկոսը:
2017 թ., ընտրվելով նախագահի պաշտոնում, Մակրոնը դարձավ Ֆրանսիայի պատմության մեջ ամենից երիտասարդ առաջնորդը: Երկու տարի առաջ նա կրկին հաղթանակ է տարել իր ներկայիս մրցակցի` Մարին Լը Պենի նկատմամբ, սակայն ձայների ավելի մեծ տարբերությամբ:
Կարծիքներ