Ռուսական զորամասը Մեղրու տարածաշրջանում պայթեցման աշխատանքներ կիրականացնի
2023թ․ մարտի 23-ին և 24-ին Մեղրու տարածաշրջանում տեղակայված ռուսական զորամասի կողմից իրականացվելու են պլանային պայթեցման աշխատանքներ:
Այս մասին տեղեկացրել է Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը:
«Խնդրում ենք պայթեցման ձայներ լսելիս՝ խուճապի չմատնվել»,-ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ