Ռուսաստանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են ԼՂ կարգավորման հարցը
Թուրքական կողմի նախաձեռնությամբ մարտի 22-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են սևծովյան նախաձեռնության իրականացման արդյունքները, սիրիական և Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցերը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ոլորտներ», - նշել է նախարարությունը։
Կարծիքներ