Թալիբները հայտարարել են Փանջշեր նահանգի գրավման մասին
Աֆղանական Փանջշեր նահանգը լիովին անցել է «Թալիբանի» վերահսկողության տակ։ Այս մասին հայտարարել է արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը Twitter-ում։
«Թշնամի-վարձկանների վերջին պատվարը՝ Փանջշեր նահանգը, լիովին գրավված է․․․Երկրում լիարժեք անվտանգություն ապահովելուն ուղղված վերջին ջանքերը արդյունք բերեցին, և Փանջշեր նահանգն անցավ Իսլամական էմիրության լիարժեք վերահսկողության տակ»,-ասվում է Մուջահիդի հրապարակման մեջ։
Նա հավելել է, որ որոշ ապստամբներ պարտվել են մարտերում, մյուսները՝ փախել։ Թալիբները վստահեցրել են Փանջշերի բնակիչներին, որ նրանց հետապնդումների չեն ենթարկի։
Կարծիքներ