Ադրբեջանական հատուկ ծառայությունները «Ֆեյսբուքում » ԱՀ բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում․ ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանական հատուկ ծառայությունները «Ֆեյսբուքում » ԱՀ բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում․ ԱՀ ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-ի էջեր ԱՀ բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։

ԱՀ ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն:

ԱՀ ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում: Կասկածելի բովանդակությամբ տեղեկություններ ստանալու դեպքում պետք է դիմել ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում