Երևանում այրվել է «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանի մեքենան
Հունվարի 8-ին՝ ժամը 13։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Green Palace» հյուրանոցի մոտակայքում, այրվում է «Dodge Avenger» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ. Գ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։45-ին, մարվել՝ 13:55 -ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ:
Նշենք, որ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ մեքենան «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանին է պատկանում:
Կարծիքներ