Le Monde-ն իմացել Է Ուկրաինայի հարցով խաղաղության նոր ծրագրի շուրջ Հնդկաստանի և Ֆրանսիայի աշխատանքի մասին
Հնդկաստանը Ֆրանսիայի հետ համատեղ ուկրաինական հակամարտության կարգավորման նոր ծրագիր է մշակում, որը շատ է տարբերվում նախկինում առաջարկված ամեն ինչից: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Le Monde թերթը, որը չի նշել իր աղբյուրները:
Թերթի տվյալներով ՝ Մոդին, չնայած իրեն որպես միջնորդ չի ներկայացնում, ի տարբերություն Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի, սակայն կարգադրել է իր ենթականերին Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ համատեղ մշակել Ուկրաինայի հարցով խաղաղության ծրագիր՝ ստեղծված դիվանագիտական փակուղուց դուրս գալու համար:
Պարբերականը նշում է, որ խոսքը նախաձեռնությունների մասին է, որոնք չեն համապատասխանում տարբեր առաջարկներին, որոնք, մասնավորապես, առաջ են քաշվել Չինաստանի և գլոբալ հարավի երկրների կողմից (այդ եզրույթով են կոչվում Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի, Խաղաղօվկիանոսյան կղզիների երկրները, ինչպես նաև Ասիայի զարգացող երկրները):
Կարծիքներ