Գազատարի վնասման պատճառով դադարեցվել է Վահագնի թաղամասի գազամատակարարումը
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի թաղամասում ջրատարի կառուցման աշխատանքների ընթացքում վնասվել է ստորգետնյա միջին ճնշման պոլիէթիլենային գազատարը, ինչի պատճառով հուլիսի 22-ի ժամը 17։25-ից դադարեցվել է նշված թաղամասի Հրազդանի, Արաքսի, Արփայի, Վեդիի, Դեբեդի, Գանձասարի, Սիփանի, Բազումի փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։
Ինչպես տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից, վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
Կարծիքներ