Շոլցը կրկին դեմ է արտահայտվել գերմանական զենքով ՌԴ տարածքի խորքերին հարվածներ հասցնելուն
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հերթական անգամ դեմ է արտահայտվել ուկրաինական զինված ուժերին գերմանական զենքով ռուսական տարածքի խորքերը հարվածելու թույլտվության տրամադրմանը:
Այս մասին հայտնում է DPA գործակալությունը:
«Չի լինի թույլտվություն՝ օգտագործելու Գերմանիայից մատակարարվող հեռահար զենքերը՝ ռուսական տարածքի խորքերը հարվածելու համար, և այդպես էլ կմնա», - ասել է Շոլցը:
Այդպիսով նա մերժել է Գերմանիայի կանցլերի թեկնածու, Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցի դիրքորոշումը, որն աջակցում է Կիև «Տավրուս» հրթիռների մատակարարմանը և Ուկրաինայի Զինված ուժերին Ռուսաստանի խորքերը հարվածելու թույլտվությանը։
Ավելի վաղ Մերցը խոստացել էր Ուկրաինայի զինված ուժերին մատակարարել «Տավրուս» հրթիռներ՝ համաձայնեցնելով ԱՄՆ-ի հետ։
Կարծիքներ