Ով է ֆինանսավորում Տավուշ գործուղղված 5-րդ շարասյան վարձու քարոզչին
Արդեն հայտնել ենք, որ տարատեսակ վարձու քարոզիչների միջոցով փորձ է արվում խափանել Հայաստանի ու Ադրբեջանի փոխհամաձայնեցված սահմանազատման պրոցեսը։ Գրում է MediaNews -ը։ Տավուշ գործուղղված քարոզիչները տարատեսակ ստերով ու կեղծիքներով փորձում են տեղաբնակների մոտ բողոքի ալիք ստեղծել, թույլ չտալ որ պետական սահման ստեղծվի, ինչը հղի է նոր պատերազմի վտանգով։
Տավուշ գործուղղված վարձու քարոզիչներից է նաև Սուրեն Պետրոսյանը։ MediaNews-ի տեղեկություններով Սուրեն Պետրոսյանին ֆինանսավորում են արցախցի հայտնի գործարարները՝ մասնավորապես Օհանյան օղու արտադրողները։
5-րդ շարասյան այս կարկառուն ներկայացուցիչը ջանք ու եռանդ չի խնայում տարատեսակ ստերով պետական սահմանի ստեղծման պրոցեսը խափանելու համար։
Կարծիքներ