Գորիսից մեկնարկել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան
Մեկնարկել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, սենատոր Ժիլբեր֊Լյուք դը Վինազի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:
«Այսօր առավոտյան Գորիսում հարգանքի տուրք մատուցեցինք Միսաք Մանուշյանի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրան նվիրված հուշակոթողին։
Այնուհետև աշխատանքային հանդիպում ունեցանք Գորիսի համայնքապետարանում, որից հետո փոքր շրջայց կատարեցինք Գորիսում»,- տեղեկացրել է Վարդանյանը։
Կարծիքներ