Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովում ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 5-ին ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Ժակիպ Ասանովի գլխավորությամբ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է դիտորդական առաքելության ներկայացուցիչներին` մաղթելով հաջող դիտորդական գործունեություն մեր երկրի համար կարևոր առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
Զրուցակիցները քննարկել են նաև նախընտրական քարոզարշավին և ընտրական գործընթացներին առնչվող այլ հարցեր:


Կարծիքներ