United Airlines-ը դադարեցրել է Ռուսաստանի օդային տարածքի օգտագործումը Հնդկաստան թռիչքների համար
Ամերիկյան United Airlines ավիաընկերությունը հրաժարվել է օգտագործել Ռուսաստանի օդային տարածքը Հնդկաստան և հակառակ ուղղությամբ թռչելիս։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ավիափոխադրողի հայտարարությունը։
Գործակալությունն ընդգծում է, որ վերջին օրերին United Airlines-ը թռիչքներ է իրականացրել Հնդկաստանի հետ՝ միաժամանակ շարունակելով դրա համար օգտագործել Ռուսաստանի օդային տարածքը։
Ավելի վաղ ամերիկյան Delta Airlines ավիաընկերությունը հետ էր կանչել «Աերոֆլոտ»-ի հետ կնքված «code-share» պայմանագիրը, «American Airlines»-ը կասեցրել էր «Աերոֆլոտ»-ի և «S7»-ի հետ համաձայնագրերը:
Կարծիքներ