Ձախ ընդդիմությունը Ֆրանսիայի խորհրդարանին կառաջարկի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձեւ

Ձախ ընդդիմությունը Ֆրանսիայի խորհրդարանին կառաջարկի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձեւ

Ֆրանսիայի ձախակողմյան կուսակցությունները երկուշաբթի օրը Ազգային ժողովում քվեարկության կդնեն կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։ Այս մասին հայտնել են խորհրդարանի ներկայացուցիչները։

Նախագիծը ներկայացվել է Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միության անունից, որը միավորում է Անհնազանդ Ֆրանսիա շարժումը, Սոցիալիստական ​​կուսակցությունը, Կոմունիստական ​​կուսակցությունը և Եվրոպա-Էկոլոգիա-Կանաչներ դաշինքը։ Ձախ դաշինքն իր դեմարշը կապում է վարչապետ Էլիզաբեթ Բորնի՝ անցյալ շաբաթ նոր կառավարության ձևավորումից և ծրագրի ներկայացումից հետո Ներկայացուցիչների պալատում քվեարկություն անցկացնելուց հրաժարվելու հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում