Խոակին Կապառոսն ու Խորեն Բայրամյանը Լիխտենշտեյնի հետ խաղին ընդառաջ հանդես կգան ասուլիսով
Լիխտենշտեյնի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի 6-րդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ կներկայանա ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հայաստան - Լիխտենշտեյն հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 20:00-ին:
Կարծիքներ