Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը երեկ բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ՝ Պետդումայի պատգամավոր Օլեգ Մատվեչևի հայտարարությունների կապակցությամբ։ Դիվանագիտական ներկայացուցչությունը նշել է, որ «ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ» հայկական լրատվական գործակալության եթերում հնչած նրա խոսքերն անընդունելի են:

««Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորի հայտարարություններն ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի անընդունելի են, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը և հայ հասարակության մեջ ռևանշիստական ուժերին սադրելուն՝ վերակենդանացնելու անցյալում մնացած հակամարտությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Դեսպանատանը նշել են նաև, թե «Ադրբեջանի կողմից հակամարտություն հրահրելու» մասին հայտարարությունների անհեթեթություն են:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ադրբեջանն է առաջինը նախաձեռնել Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը և շարունակում է նպաստել խաղաղության օրակարգին, որը ենթադրում է խաղաղության պայմանագրի կնքում։ 

Բացի այդ, խուսափելով առերեսվել ճշմարտության հետ, դեսպանատունն ադրբեջանական կողմի համոզմունքն է հայտնել, թե իշխող կուսակցության ներկայացուցչի նման հայտարարությունները ստվեր են գցում Ռուսաստանի միջնորդական գործունեության վրա, որը աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ջանքեր է գործադրում ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում