Բռնի տեղահանված արցախցիների ընտանիքներում 72 երեխա է ծնվել

Բռնի տեղահանված արցախցիների ընտանիքներում 72 երեխա է ծնվել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներում ծնվել է 72 երեխա, որից 37-ը Երևանում, 35-ը մարզերում:

Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 38 հազար 102 անձ է գրանցվել պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում: Առողջապահության նախարարությունը մոբիլ թիմերի միջոցով զննել և գրանցել է 2500 տեղահանվածի, որից 588-ը երեխա, 25-ը հղի:

ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտն արդեն իսկ ստացել է 1800 զանգ, տրամադրել խորհրդատվություն, կարիքների գնահատում:

594 ԼՂ տեղահանված բուժաշխատող է գրանցվել, որից 250-ը ավագ: Առողջապահության նախարարության կողմից պետպատվերով վերապատրաստում է անցել 300 բուժաշխատող:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում