Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել. News.am
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝ վկայակոչելով Ներքին Կարմրաղբյուրի գյուղապետ Լեւոն Առաքելյանին: Վերջինիս խոսքով՝ վիրավորում ստացածը համագյուղացի է:
«Գիշերը ժամը 2-ի կողմերը հենակետում է եղել, մոտավորապես ժամը 2-3-ի սահմանում է եղել դեպքը, ոտքի շրջանում թեթեւ վնասվածք է ստացել: Նա 4 երեխա ունի, 39 տարեկան է»,-ասել է գյուղապետը՝ նշելով, որ վիրավորում ստացած զինծառայողն այժմ Բերդի հոսպիտալում է:
Կարծիքներ