Վարչապետ Փաշինյանը երբեք նման բան չի ասել, Արթուր Սաքունցը և մյուսները մանիպուլացնում են
Մի քանի օր առաջ ԱԺ ամբիոնից վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, որ գերեվարման ամեն մի դեպք պետք է քննվի, շատերը սկսեցին անհարկի շահարկումներ անել։ առանց հաշվի առնելու, թե ինխ պայմաններում կամ ինչի պատճառով են զինծառայողները գերեվարվել, ոմանք սկսեցին անտեղի մեղադրանքներ հնչեցնել վարչապետի հասցեին, այդ թվում նաև ստեր վերագրելով Նիկոլ Փաշինյանին։
Օրինակ, նոյեմբերի 18-ին «Մեդիա կենտրոնում» Արթուր Սաքունցը հայտարարեց, որ «Էդ ի՞նչ բան է գերի չհանձնվողները հերոսներ են: Բառացիորեն մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ մեր բոլոր գերիները հերոսներ են. մի քանի ամիս էլ կդիմանան: Հիմա ի՞նչ է փոխվել:»
Իրականում Սաքունցի և մնացածի կողմից վարչապետին վերագրվում է մի հայտարարություն, որը Նիկոլ Փաշինյանը երբեք չի ասել։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը:
Խոսքը «Մեր հերոս գերիները» արտահայտության մասին է։
Պարզից էլ պարզ է, որ այս ամենը ոմանց կողմից գիտակցաբար արվում է քաղաքական դիվիդենտներ շահելու համար, սակայն փաստերն անհերքելի են, Փաշինյանը երբեք չի ասել «Մեր հերոս գերիները» արտահայտությունը։
Իսկ 2021 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ Փաշինյանի հայտնի ելույթը գերիների մասին ներկայացնում ենք ստորև, որտեղ նա բառացիորեն ասում է․
«Մենք այսօր չենք կարողացել լուծել գերիների հարցը: Բայց դուք նաեւ պիտի գիտակցեք, որ գերիների հարցն այսօր ուզում են մեր պետության եւ մեր ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այո՛, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, ինքնիշխանության համար: Նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը»:
Կարծիքներ