Մխիթար Հայրապետյանը՝ ՔՊ-ի ընտրացուցակի վերջին հորիզոնականը զբաղեցնելու մասին

Մխիթար Հայրապետյանը՝ ՔՊ-ի ընտրացուցակի վերջին հորիզոնականը զբաղեցնելու մասին

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ պարզաբանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում իր՝ վերջին հորիզոնականում լինելու հանգամանքը:

«Այս օրերին ԶԼՄ-ների, սրտացավ համակիրների և, պարզապես, հետաքրքրասերների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում իմ՝ վերջին 157-րդ հորիզոնականում հայտնվելու վերաբերյալ անվերջանալի հարցերին արձագանքելու համար, ինչպես նաև ոմանց ստեղծագործ ենթադրություններն ու երևակայության փայլատակումները կանխելու նպատակով առավել քան նպատակահարմար եմ համարում անդրադառնալ դրանց՝ հետևելով երկարաշունչ և բազմակի կրկնվող հարցերին հնարավորին կոնկրետ և անհնարինության չափ հակիրճ պատասխանելու հին հունական բարի ավանդույթին:

 

«Արդյոք հաստատուն ու աներե՞ր է իմ քաղաքացիական պայմանագիրը կուսակցությանս և նրա առաջնորդության հետ»։

 

- Ավելի, քան երբևէ:

 

«Արդյոք ցուցակի վերջում հանգրվանելս կարո՞ղ է նշանակել, որ այս փուլում ինձ այլևս չեմ տեսնում օրենսդիրում, բայց պատկերացնում եմ օրենսդիրից դուրս այլ համակարգում։

 

- Այո»,- գրել է Մխիթարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում