Զոհված ժամկետայիններն առաջնագծում չեն եղել․ Արծրուն Հովհաննիսյան
Հուլիսի 14-ին Տավուշում ադրբեջանական կրակից զոհված ժամկետային երկու զինծառայողն առաջնագծում չեն եղել, ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։
«Զոհված զինծառայողներն առաջնագծում չեն եղել, բայց քանի որ մարտական գործողություններ են ընթանում, այժմ բոլոր օղակները և բնագծերը մարտի մեջ են»,- նշեց նա։
Ավելի վաղ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ Տավուշում գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ:
Կարծիքներ