Թրամփը մտադիր է USAID-ը միավորել ԱՄՆ Պետդեպարտամենտին. CNN

Թրամփը մտադիր է USAID-ը միավորել ԱՄՆ Պետդեպարտամենտին. CNN

Թրամփը մտադիր է USAID-ը միավորել ԱՄՆ Պետդեպարտամենտին և կրճատել աշխատակազմը, տեղեկացնում է CNN-ը։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ Թրամփի վարչակազմն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ։ Նշվում է, որ երկուշաբթի օրը շարունակվել են քննարկումները ֆինանսավորման կրճատման մասշտաբների վերաբերյալ:

Ավելի վաղ Fox News-ը հայտնել էր, որ ԱՄՆ նորաստեղծ Պետական կառավարման արդյունավետության վարչությունը (DOGE), որը ղեկավարում է տեխնոլոգիական միլիարդատեր Իլոն Մասկը, թիրախավորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) և անցած հանգստյան օրերին քայլեր է ձեռնարկել գործակալության նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում