Արագածոտնում 4 անձ, 2-ը՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց

Արագածոտնում 4 անձ, 2-ը՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց

Փետրվարի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:25-ի սահմաններում «Թալին» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ «այլ և չճշտված նյութերի տոքսիկ ազդեցություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 4 քաղաքացի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ տուժածները հիվանդանոց են տեղափոխվել Թալին քաղաքի Պարույր Սևակի փողոցի տներից մեկից։ Հիվանդանոց են տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչներ 32-ամյա Արմինե Բ.-ն, 8-ամյա Մանուշակ Դ.-ն, Արագածոտնի մարզի բնակիչներ 30-ամյա Զեփյուռ Բ.-ն և 8-ամյա Արտաշես Մ.-ն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջիններս, հնարավոր է, թունավորումն ստացել են տան խոհանոցում տեղադրված գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով։ Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին։ Աղբյուրի տեղեկություններով՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում