Ադրբեջանցիների կողմից գրաված Փառուխ գյուղում եթե հայկական կողմը կրակ բացեր, կարող էր վնասել ռուս խաղաղապահներին
Այսօր՝ մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, ադրբեջանական զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Փառուխ գյուղը գրավելիս հայկական կողմից կրակոցներ չեն հնչել, քանզի ռուս խաղաղապահներն են խնդրել, որպեսզի հայկական կողմը կրակ չբացի շփման գիծը խախտած ադրբեջանցիների ուղղությամբ՝ խոստանալով լուծել խնդիրները,- գրում է ArmeniaNews-ը։
Փառուխ գյուղում այս պահին էլ ռուս խաղաղապահները դեռ բանակցում են, փորձում են լուծել խնդիրը։ Իսկ միևնույն ժամանակ Խրամորթում գյուղացիները ինքնապաշտպանական ջոկատ են ստեղծել։
Ի դեպ, ականատեսներից մեկի վկայությամբ բացի այն, որ ռուս խաղաղապահները Փառուխ գյուղում հայկական կողմին խնդրել են չկրակել՝ հարցը խաղաղ լուծելու պայմանով, նաև դիրքավորվել են այնպես, որ եթե հայկական կողմը փորձեր կրակ բացել և դիամդրել ադրբեջանցիներին, ապա կարող էր վնասել ռուս խաղաղապահներին։
Կարծիքներ