Թուրքիան ևս մեկ հորատման նավ է գնել
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտնել է, որ Թուրքիան ձեռք է բերել ևս մեկ հորատող նավ: Հայտնում է Ermenihaber.am-ը։
Թուրք նախարարը հայտնել է, որ նոր ձեռք բերված նավը հորատման աշխատանքներ կարող է անել մինչև 12200 մետր խորության վրա:
Նշենք, որ դա Թուրքիայի չորրորդն նավն է, որը հագեցած է հորատման աշխատանքների համար նախատեսված տեխնոլոգիաներով:
Նախորդած 4 տարվա ընթացքում Արևելյան Միջերկրականում և Սև ծովում նավթի հորատման աշխատանքներ կատարելու համար Թուրքիան ձեռք էր բերել «Ֆաթիհ», «Յավուզ» և «Քանունի» հորատող նավերը, որոնք բոլորն էլ անվանվել են օսմանյան սուլթանների պատվին:
Կարծիքներ