Այսօր՝ ճաշից առաջ կամ ճաշից հետո, կգրավենք «Ազովստալ»-ը. Կադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ուկրաինական Մարիուպոլի «Ազովստալ» գործարանը «ճաշից առաջ կամ ճաշից հետո ամբողջությամբ կանցնի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վերահսկողության տակ»:Համապատասխան ձայնային հաղորդագրությունը հայտնվել է Չեչնիայի ղեկավարի Telegram ալիքում։
«Ուզում եմ կիսվել լավ լուրով՝ վաղը, ավելի ճիշտ՝ այսօր, ճաշից առաջ կամ ճաշից հետո, «Ազովստալ»-ն ամբողջությամբ կանցնի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վերահսկողության տակ, ամեն ինչ պատրաստ է, ռազմավարությունը պատրաստ է, զինվորները պատրաստ են։ Դա պարզապես ժամանակ է պահանջում, և վերջ»,- ասել է Կադիրովը:
Միաժամանակ Կադիրովը հավելել է, որ «Ազովստալ»-ի պաշտպանները դեռ հնարավորություն ունեն հանձնվելու։
«Եթե դուք հարկ եք համարում առավոտյան վայր դնել զենքերը, ապա վստահ եմ, որ զինված ուժերի ղեկավարությունը՝ գերագույն գլխավոր հրամանատարի գլխավորությամբ, ճիշտ որոշում կկայացնի»,-ասել է նա։
Ռուսական զինված ուժերը բազմիցս առաջարկել են ուկրաինական ազգային գումարտակների զինյալներին և Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում մնացած օտարերկրյա վարձկաններին դադարեցնել ռազմական գործողությունները և վայր դնել զենքերը՝ իրենց կյանքը փրկելու համար։
Կարծիքներ