Վրաստանում կորոնավիրուսի նոր շտամ դեռ չի հայտնաբերվել․ Գամկրելիձե
Համավարակային իրավիճակը գլոբալ առումով վատթարանում է: Դա ինչ-որ չափով կապված է նկատվող նոր շտամի հետ,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամկրելիձեն։
Նրա խոսքերով՝ մինչ այժմ Վրաստանում կատարված հետազոտությունների արդյունքում նոր կորոնավիրուսային շտամ չի հայտնաբերվել։ Հաղորդում է 1tv.ge-ն։
«Միացյալ Թագավորությունում այն բավականին բարձր տոկոսով է շրջանառվում, սակայն հայտնվել է նաև մի շարք երկրներում, այդ թվում՝ մեր հարևան Ռուսաստանում։ Ուստի սա ուշագրավ է. Մինչ այժմ մեր լաբորատոր հետազոտություններում նոր շտամ չի հայտնաբերվել: Սա նույնպես «Դելտա», «Դելտա+»-ի տեսակներից է, բայց «Դելտա+»-ը չէ, որը մենք մի քանի անգամ դիտարկել ենք, այլ գենետիկական տարբերակ է։ Լուգարի լաբորատորիան մշտապես ուսումնասիրում է տարբեր կլինիկաներից ընտրովի վերցված նմուշներ և ուսումնասիրում դրանց գենետիկական փոփոխությունները։ Ես ամենօրյա տեղեկատվություն ունեմ այն մասին, թե արդյոք հայտնաբերվել են որևէ ատիպիկ մուտացիաներ, որը կարող է կապված լինել այս նոր շտամների հետ: Այն դեռ չկա»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն:
Կարծիքներ