Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին երկու մարդատար և մեկ բեռնատար ավտոմեքենաներ են բախվել. վարորդներից մեկ մահացել է

Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին երկու մարդատար և մեկ բեռնատար ավտոմեքենաներ են բախվել. վարորդներից մեկ մահացել է

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 30-ին, ժամը 13:59-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ գյուղ տանող ավտոճանապարհի 5-րդ կմ-ին, բախվել են BMW (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1956 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1956 թ.) մակնիշների ավտոմեքենաները և «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ. Դ., ծնված 1960 թ.). BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են BMW մակնիշի ավտոմեքենան, դուրս բերել վարորդ Հ. Ա.-ի դին, պատգարակով մոտեցրել շտապօգնությանը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում