Ժամկետային զինծառայող Հարություն Դոխոլյանը խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ
Երբ մենք կանգնած էինք սահմանին, մենք գիտեինք, որ պիտի պահենք մեր հայրենիքը, մեր ժողովրդին, հայրենի քաղաքը, ընտանիքը, բայց երբ նրանք փոխադարձ օգնում են մեզ, մեծ բան է: Երբ բացում ես ծանրոցը, որտեղ ամեն մեկն ինչ-որ բան ներդրել է, ու գտնում ես քո ուզածը, դա մեծ ուրախություն է պարգևում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ժամկետային զինծառայող Հարություն Դոխոլյանը:
«Երբ գալիս է մեքենան, որտեղ տաք ծածկոցներ են, մենք ասում ենք՝ տղերք, էսօր չմրսեցինք: Ու մեր հայ ժողովրդի օգնությունը, սահմանում տղերքի եղբայրությունը, մեծ ուժ են»,- նշեց նա:
Դոխոլյանը, ով հակատանկիստ է, խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ:
«Ես կռվի ժամանակ խոցել եմ 7 տեխնիկա ու չեմ պատրաստվում դրանով սահմանափակվել: Ապաքինվելուց հետո միանգամից մեկնելու եմ մարտի դաշտ ու ավելացնելու եմ խոցած տեխնիկան»,- ասաց Դոխոլյանը:
Կարծիքներ