Ամերիկյան զենքի երկրորդ խմբաքանակը ժամանել է Ուկրաինա

Ամերիկյան զենքի երկրորդ խմբաքանակը ժամանել է Ուկրաինա

Ուկրաինա է առաքվել ամերիկյան զենքի երկրորդ խմբաքանակը՝ ավելի քան 80 տոննա ընդհանուր քաշով։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

«Երկրորդ թռչունը Կիևում: Ավելի քան 80 տոննա զենք՝ ուժեղացնելու Ուկրաինայի պաշտպանությունը ԱՄՆ-ի մեր ընկերներից: Եվ սա վերջը չէ»,- գրել է նա Twitter-ում։