Ֆրանսիան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում պաշտպանում է Մարկ Ռյուտեի թեկնածությունը
Ֆրանսիան պաշտպանում է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը։
«Ակնհայտ է, որ մենք պաշտպանում ենք Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ում՝ հաշվի առնելով մեր հավաքական անվտանգության շահերից ելնելով գործելու նրա փորձն ու կարողությունը, որը նա ցույց է տվել իր պաշտոնում»,- ասել է Աթալը Ռյուտեի հետկայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նախկինում լրատվամիջոցները հայտնում էին, որ Ռյուտեն, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից իր թեկնածությունը պաշտպանելուց հետո, շահեկան վիճակում է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի պաշտոնում Նիդեռլանդների վարչապետ Ռյուտեի թեկնածությունը պաշտպանում է նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, բրիտանական կառավարությունն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Կարծիքներ