Վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված երիտասարդը մահացել է

Վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված երիտասարդը մահացել է

Հունիսի 23-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 73-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի»՝ 19-ամյա և «ՎԱԶ-2106-ի» 30-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հունիսի 24-ին հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին հայտնել են, որ 19-ամյա Համլետ Խեչյանը ժամը 08.15-ին մահացել է:
Քննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում