ՊԲ-ն կրակ չի բացել ավտոշարասյունը ուղեկցող ադրբեջանական ռազմական ոստիկանության մեքենայի վրա. Արցախի ՊՆ

ՊԲ-ն կրակ չի բացել ավտոշարասյունը ուղեկցող ադրբեջանական ռազմական ոստիկանության մեքենայի վրա. Արցախի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված «լուրը», համաձայն որի, հոկտեմբերի 13-ին ժամը 14:00-ի սահմաններում ՊԲ-ի ուժերը, իբր կրակ են բացել «ոչ ռազմական բեռներ» տեղափոխող ավտոշարասյունը ուղեկցող ադրբեջանական ռազմական ոստիկանության ավտոմեքենայի վրա և վնասել այն, լրիվությամբ ապատեղեկատվություն է և նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական լարվածություն ստեղծել տարածաշրջանում այլև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության նշանակությունը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ-ի ստորաբաժանումները ամբողջովին հավատարիմ են մնում հրադադարի պահպանման ռեժիմին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում