2026 թվականը հայտարարենք ոչ միայն կրթվելու, այլեւ՝ մեզանից մեր լավագույն տարբերակը կերտելու տարի. Աննա Հակոբյան

2026 թվականը հայտարարենք ոչ միայն կրթվելու, այլեւ՝ մեզանից մեր լավագույն տարբերակը կերտելու տարի. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

2026 թվականը հայտարարենք ոչ միայն կրթվելու, այլեւ՝ մեզանից մեր լավագույն տարբերակը կերտելու տարի։

 

Ավելի գրագետ, ավելի բարի, ավելի հանդուրժող, ավելի իմաստուն, ավելի մարդասեր, ավելի կարգապահ, ավելի արդար, ավելի ինքնավստահ, ավելի սպորտային, ավելի առողջ, ավելի զարգացած, ավելի կարդացած, ավելի հոգեւոր, ավելի քաղաքավարի, ավելի կիրթ, ավելի հարգալից, ավելի խաղաղ, ավելի ապահով եւ ավելի երջանիկ՝ այսպիսին մարդիկ չեն ծնվում, այսպիսին դառնում են։

 

Սրա համար անհետաձգելիորեն պետք է մեր մեջ զարգացնենք երկու հմտություն. Չքննարկե’լ ուրիշներին եւ աշխատե’լ սեփական անձի մշակման վրա։

 

Մեզանից մեր լավագույն տեսակը քանդակելու կարճ եւ դեսերտի նման հաճելի ճանապարհ կա՝

 

1 ամիսընթերցված 1 գիրք

 

Կարեւոր չէ՝ ինչ գիրք. մեծ, փոքր, արկածային, թրիլլեր, մասնագիտական, կրոնական, ֆենտեզի, սատիրա, ինքնակենսագրական, դրամա, ռոմանտիկա, դետեկտիվ։

 

«1 ամիսընթերցված 1 գիրք», եւ մենք ամեն օր ինքներս մեզ նվեր կանենք՝ մեր լավագույն տարբերակը կնվիրենք մեր սովորական «ես»-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում