Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել
Հանրապետության տարածքում մայիսի 3-7-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավարևմտյան է՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչև մայիսի 4-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։
Երևանում մայիսի 3-7-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 3-ին և 4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։
Կարծիքներ