Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար
Նիկոլայ Պատրուշևն ազատվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շոյգուն ազատվել է ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում Պուտինն առաջարկել է Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը։
Կարծիքներ