Մենք հանրահավաքներ, որպես այդպիսին, չենք ունենալու. Բագրատ Գալստանյան
Ինչպես հայտնի է, Բագրատ Գալստանյանը կրկին հանրահավաք էր հրավիրել, որին նախորդ երկու հանրահավաքների համեմատ անհամեմատ ավելի քիչ մարդ էր մասնակցում:
Հանրահավաքի ընթացքում Գասլտանյանը ներկայացրել է, թե ինչպիսին պետք է լինի անցումային կառավարությունը: Գալստանյանը նոր հանրահավաքի օր չի նշել, հայտարարել է, որ հանրահավաքներ, որպես այդպիսին, չեն ունենալու։
Ավելի վաղ էլ գրել էինք, որ նրա ելույթի ժամանակ մարդիկ խմբերով լքել են հրապարակը: Նրանց խոսակցություններից պարզ է դարձել, որ հիասթափված են Գալստանյանից, քանի որ նա, ըստ էության, ոչ առաջնորդի կարողություն ունի, ոչ էլ կարող է որևէ արդյունքի հասնել:
Կարծիքներ