ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին սայթաքել է ինքնաթիռ բարձրանալիս (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին սայթաքել է ինքնաթիռ բարձրանալիս  (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին սայթաքել է ինքնաթիռ բարձրանալիս։

Չորեքշաբթի Բայդենը Վաշինգտոնից մեկնել է Լոս Անջելես՝ մասնակցելու ԱՄՆ-ի կողմից հովանավորվող Ամերիկաների գագաթնաժողովին:

Ամերիկյան հեռուստաալիքների տարածած կադրերում երևում է, թե ինչպես է ԱՄՆ նախագահը մի քանի քայլ անում սանդուղքով, իսկ հետո սայթաքում, բայց, բռնվելով բազրիքից՝ կարողանում է պահել հավասարակշռությունը։

Անցյալ տարվա մարտին Միացյալ Նահանգների նախագահը երեք անգամ սայթաքել է իր ինքնաթիռ նստելիս։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում