Մարտ-ապրիլին Հայաստանում ռեկորդային թվով ընկերություններ են ստեղծվել. Բաբկեն Թունյան
ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում վիճակագրություն է ներկայացրել` նշելով, որ մարտ-ապրիլին Հայաստանում ռեկորդային թվով ընկերություններ են ստեղծվել:
Հայաստանում 2022 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում գրանցված ՍՊԸ-ների քանակը շեշտակի աճել է:
«Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների` 2022 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 2735 ՍՊԸ, որից 1443-ը մարտին, 1292-ը՝ ապրիլին:
2021 թվականի մարտ-ապրիլի համեմատ գրանցված ՍՊԸ-ների քանակն աճել է 2.3 անգամ կամ 1541-ով:
Նախաճգնաժամային 2019 թվականի մարտ-ապրիլի համեմատ նույնատիպ աճ կա:
Կտրուկ (մոտ 50%-ով) աճ է գրանցվել նաև նոր գրանցված Ա/Ձ-ների մասով»,- գրել է նա:
Կարծիքներ