Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Մարտունու շրջանում
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում առաջադրանքների կատարումը։ Երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։
Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում։ Տուժածներ չկան։
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում դեպքի առնչությամբ։
Ապահովվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռի ավտոմոբիլային շարասյան ուղեկցումը:
Խաղաղապահները անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով շարունակում են փոխգործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների:
Կարծիքներ