Պենտագոնի ղեկավարը նոյեմբերի 18-ին Վաշինգտոնում կհանդիպի Ուկրաինայի պաշտպանության նոր նախարարի հետ

Պենտագոնի ղեկավարը նոյեմբերի 18-ին Վաշինգտոնում կհանդիպի Ուկրաինայի պաշտպանության նոր նախարարի հետ

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հինգշաբթի օրը Վաշինգտոնում հանդիպում կունենա Ուկրաինայի պաշտպանության նոր նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։

«Հինգշաբթի օրը ԱՄՆ պաշտպանության նախարարը Պենտագոնում կողջունի Ուկրաինայի պաշտպանության նոր նախարար Ալեքսեյ Ռեզնիկովին», - ասել է նա։ Քիրբին հավելել է, որ նախարարները կքննարկեն երկու երկրների ռազմական համագործակցությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում