Ուժեղացված ծառայություն է Երևանում. տարբեր հանցագործությունների կասկածանքով բերման է ենթարկել 5 անձ (տեսանյութ)
Դեկտեմբերի 13-ի երեկոյան պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 131 խախտում, որոնցից 9-ը հետիոտների կողմից կատարված։
Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 18 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է նաև առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարող` 12, ուժը կորցրած վարորդական իրավունքի վկայականով մեքենա վարող` 3, վարորդական իրավունքից զրկված` 2 անձ։
Բացի այդ, հայտնաբերվել է հաշվառման համարանիշերը ոչ սահմանված հատվածում փակցված տրանսպորտային միջոց վարող` 3, առանց ԱՊՊԱ պայմանագրի մեքենա վարող` 2 անձ և վերասարքավորված խլացուցիչով 1 մեքենա։
Պարեկներն ուժեղացված ծառայության ընթացքում, տարբեր հանցագործությունների կասկածանքով, բաժիններ բերման են ենթարկել 5 անձի, որոնցից մեկը՝ հետախուզվող։
Կարծիքներ