4-րդ տուրը շատ հաջող չէր հայ շախմատիստների համար. Grand Swiss
Ռիգայում ընթացող շախմատի Grand Swiss մրցաշարերի տղամարդկանց մրցապայքարի 4-րդ տուրը հաջող չէր հայ շախմատիստների համար: Սպիտակներով խաղացող Սերգեյ Մովսիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Հայկ Մարտիրոսյանը պարտվեցին համապատասխանաբար Պենթալա Հարիկրիշնային, Ամին Տաբատաբաեիին և Ջեֆֆրի Քսյոնգին:
Լևոն Արոնյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը միմյանց հետ ոչ-ոքի խաղացին, Գաբրիել Սարգսյանը միավորը կիսեց Վինսենթ Կեյմերի հետ: Միակ հաղթանակը տարավ Մանուել Պետրոսյանը: Նա առավելությա հասավ Դեվիդ Գուջարոյի նկատմամբ:
4 տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուել Պետրոսյանը, որոնք վաստակել են 3 միավոր: 2,5-ական միավոր ունեն Լևոն Արոնյանը ու Գաբրիել Սարգսյանը: Մովսեսյանն ու Սահակյանը վաստակել են 1,5-ական միավոր, Մարտիրոսյանն ունի մեկ միավոր:
Կարծիքներ