Թրամփն Ուկրաինայի հարցով բանակցություններում որոշակի առաջընթաց է արձանագրում

Թրամփն Ուկրաինայի հարցով բանակցություններում որոշակի առաջընթաց է արձանագրում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններում որոշակի առաջընթաց կա, սակայն կողմերի միջև նկատվում է զգալի անբարյացակամություն։  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press-ը, այդ մասին նա ասել է հրապարակային միջոցառման ժամանակ։

«Կարծում եմ՝ մենք առաջընթաց ենք գրանցում, բայց կողմերի միջև մեծ անբարյացակամություն կա»,- նշել է Թրամփը՝ հավելելով, որ օրակարգում «շատ կարևոր խնդիրներ կան», և ինքը՝ որպես նախագահ, անում է հնարավոր ամեն ինչ։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում