Ֆիրդուսի 80 շենքի բնակիչներն իրենք են ուզում, որ այն վաճառվի և իրենք փոխհատուցում ստանան. Տիգրան Ավինյան
Ֆիրդուսի ծրագրի փաստացի գործըթնացը սկսել է 2007-2008 թվականներին, տարբեր պրոցեսներով այդ տարածքը ճանաչվել է գերակա շահ և 2015 թվականին արդեն մշակվել է կառուցապատման հայեցակարգ, որը հաստատվել է այդ ժամանակվա քաղաքաշինության նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով քննադատությունների արժանացած Ֆիրդուսի թաղամասի կառուցմանը:
«Հեղափոխությունից առաջ տրված են եղել կառուցապատողներին առանձին լոտերի ճարտարապետահատակագծային առաջադրանքները, որտեղ հստակ նշված է եղել հարկայնությունն ու կառուցապատման տոկոսը: Հեղափոխությունից հետո, նախևառաջ մենք բազմաթիվ ընտանիքների հարցը, որոնք որ «Գլնեդել հիլզ» ընկերության սնանկության պատճառով մի իրավիճակում են հայտված եղել, որ իրենք գումարներ են վճարած եղել և փաստացի իրենց բնակարանային լուծման հարցը կախված է եղել օդում, լուծել ենք: 438 ըտնանիքի բնակարանային հարց է լուծվել ֆիդրուսի և այլ թաղամասերից, ոմանց տրվել է գումարային փոխհատուցում, ոմանց տրվել է հենց պատրաստի բնակարաան և գումարային փոխհատուցումները հեղափոխությունից հետո կրկնապատկվել են»,- ասաց նա:
Անդրադառնալով ներդրողներին՝ նա ասաց. «Վերջիններս օտարումների համար ներդրել են 70 մլն դոլար և փաստացի նրանց շահերից է բխում, որ գործընթացը հնարավորինս արագ տեղի ունենա, էլի ձգձգումներ ենք ունեցել տարատեսակ, բայց եռակողմ պայմանգրեր կնքելով, տվել ենք հնարավորություն, որ այս գումարների փոխանցումն արագ տեղի ունենա և մարդկանց խնդիրներն արագ լուծվեն»:
Նա նշեց, որ խիստ հանձնարարական է տրվել, որ պատմամշակութային բոլոր հուշարձանները հնարավորինս այս ծրագրից, գերակա շահից հանվեն, եթե մեկ -երկու շենք ունենք գերակա շահում, գործըթացի մեջ են, հանվելու են այն շենքերը, որոնք որ պատմամշակությին հուշարձան են և որևէ խնդիր նրանց հետ չի կարող լինել:
«Ինչ վերաբերում է այն շենքերին, որոնք կարող են դիտարկվել որպես պատմամշակութային հուշարձան, էլի տեղային լուծումներ են փորձում տրվել, մեկ երկուսի դեպքում հնարավոր կլինի լուծում տալ: Օրինակ՝ ֆիրդուսի 80 շենքը, որի մասին հայտարարվել է, ասացինք՝ կբանակցենք ներդրողների հետ, որ այդ շենքը դուրս բերենք ծրագրից, սա էլ բերել է բողոքի այն անձանց մոտ, որոնք ապրում են այդ շենքում, որոնք հույս ունեին, որ կվաճառվի շենքը և իրենք էլ փոխհատուցում կստանան, այսինքն խնդիրը միակողմանի չէ: Միակ ճանապարհը, որ մնում է, եղած նախագիծը ինչ-որ մի տրամաբանությանբ բոլոր շահերը առաջ տանելով բալանսավորված լուծումներ գտնենք»,- ասաց նա:
Կարծիքներ