Հը՞, Նարեկ, հայրդ ներգրավվա՞ծ է եղել Սերժի օրոք համակարգային կոռուպցիայում, թե՞ աչք է փակել. Ղազարյան

Հը՞, Նարեկ, հայրդ ներգրավվա՞ծ է եղել Սերժի օրոք համակարգային կոռուպցիայում, թե՞ աչք է փակել. Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի եղբոր որդու տված հարցազրույցի մի դրվագին:

«Շատ զվարճալի դրվագ էր, հատկապես խոսքի ազատության դրվագը, ես էլ ժլատ մարդ չեմ, որոշեցի կիսվել:

Նարեկն ինչքան շատ խոսի, էտքան լավ, նախ բացահայտում ենք, որ Նարեկը «Պարտք գույքի դիմաց» գործարքները համարում է լավ պրոեկտ, կամ կոռուպցիոն սկանդալներով լի կառուցապատման աշխատանքները, իսկ Սերժի օրոք նկատում է խոսքի ազատության վերելք, այսինքն՝ ամեն դեպքում նկատում է, որ Քոչարյանի օրոք խնդիր կար այնուամենայնիվ:

Իսկ մեր իշխանության օրոք համակարգային կոռուպցիայի դեմ պայքարն է նկատել, ապրի, իսկ իր հայրը, որը Սերժենց օրոք եղել է աշխատակազմի ղեկավար, արդյոք ներգրավվա՞ծ է եղել համակարգային կոռուպցիայում, թե՞ նկատել ու աչք է փակել՝ դրսևորելով հանցավոր անգործություն: Հը՞ Նարեկ, ի՞նչ կարծիքի եք:

Ղազարյանը նաև տեսանյութ է հրապարակել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում